ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է հայազգի ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանին ծննդյան տարեդարձի առթիվ։
Շնորհավորանքում Կադիրովը մասնավորապես ասել է․
«Շնորհավորում եմ մեր հարազատ եղբայր Արթուր Ջանիբեկյանին ծննդյան օրվա առթիվ: Նրան ճանաչում եմ երկար տարիներ, որպես պարկեշտ ու ազնիվ մարդու, որն առանձնանում է խելքով, կրթվածությամբ և կազմակերպչական կարողություններով: Արթուր Օթարիևիչը ստեղծել է Comedy Club Production-ը, զբաղեցնում է«Գազպրոմ մեդիա՝ ժամանցային հեռուստատեսություն» կառույցի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը և ցանկացած գործում նրա տաղանդն ու մեծ հնարավորություններն են հանդես գալիս։ Արթուր Օթարիևիչին ցանկանում եմ ամուր առողջություն, հաջողություններ»,- գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարի շնորհավորանքին են միացել նաև նրա հետևորդները, որոնք նշել են, որ սիրում են Comedy Club հեռուստաշոուն: