ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24 News
Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանությունից։
Ըստ հաղորդման՝ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևանի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ըստ աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
--00—ՄՀ