ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը եւ մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:
«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաեւ նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»,-գրել է նա։
--00—ՅՄ