ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 10-ին հավաք է հրավիրում Հայաստանում Եվրոպական միության դեսպանության մոտ։
«Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորվել…
Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։
Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար», - Facebook-յան իր էջում հայտարարել է Մելիքյանը։
--00--ՍԳ