ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Հայրենադարձված ութ ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:
Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝
Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
Առանձնակի շնորհակալություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
--00--ՍԳ