ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24 News
ՆԱՏՕ-ն ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը և կարևորում տարածաշրջանում կայունության հաստատումը: Այս մասին թվիթերյան էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Սա իսկապես լավ լուր է: ՆԱՏՕ-ն արժեվորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խորացմանը»,- գրել է Կոլոմինան:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 8 ռազմագերի է վերադարձրել։
--00—ՄՀ