ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Թուրքիայի հետ հենց այսօր պետք է հարաբերություն կարգավորենք, սա այլընտրանք չունեցող հարց է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը։
Ուլիխանյանի համոզմամբ՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը կբերի տևական խաղաղություն, զարգացումը միայն այդպես է հնարավոր։
Այս համատեքստում Ուլիխանյանը ողջունում է կառավարության՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հաստատակամությունը՝ չնայած ներքին բոլոր խոչընդոտներին և դիմադրությանը։ Ըստ նրա, «հարևանների հետ պետք է ունենալ հարևանային միջավայր, այլընտրանք չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ