ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Նիկոլ Փաշինյանը նռնակով ինքն իրեն պայթեցնող զինվորի պես պայթեցրել է Արցախն ու այդ հարցը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, չի կարելի բոլոր համազգային հարցերը բարդել փոքրիկ և թույլ Հայաստանի ուսերին։ Ըստ նրա, անհրաժեշտ է աշխատանքի բաժանում անել հետևյալ հերթականությամբ՝ ղարաբաղցին՝ Ղարաբաղով, Սփյուռքը՝ Ցեղասպանությամբ, մենք էլ հայոց պետականությամբ, պետք է ազգովի խնդիրները բաժանենք։
Բժշկի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը գնացել է Ղարաբաղի հարցի վերջնական փակմանը՝ «թողնում և դուրս ենք գալիս» տրամաբանությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։