ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Փետրվարի 11-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ հանդիպել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմին։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը և համագործակցության հեռանկարները։
--0--ԿԿ