ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Սյունիքի վրա հարձակում լինելու է, թուրքը հարմար պահի է սպասում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով, հենց ռուսների ներկայությունն է Սյունիքում զսպող գործոն հանդիսանում թուրքական սանձարձակությանը, եթե նրանք այնտեղ չլինեին, մենք շատ ավելի վատ վիճակում կլինեինք:
Բանախոսի պնդմամբ, մենք ինքներս պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք ուզում, և այսօր հիմնական դիսկուրսը ոչ թե պետք է ծավալել նախկինի և նույնիսկ ապագայի մասին, այլ ներկայի:
Գևորգ Գևորգյանը համոզված է՝ հայ ժողովուրդը շուտով արթնանալու է, և ՀՀ-ում շուտով իրավիճակ է փոխվելու:
Բանախոսն անդրադարձել է նաև հասարակական-քաղաքական այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում։