ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
«Ադրբեջանը չի թաքցնում առաջիկայում հարձակվելու իր նպատակները։ Նա հավակնություն ունի Սյունիքի հանդեպ։ Հրապարակային այդ մասին խոսում են և հարմար պահի փորձելու են իրականացնել իրենց ծրագրերը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ցամաքային ճանապարհով միանալ, կյանքի կոչել պանթուրքիզմը և ամեն ինչ հարմարեցնում են դրան:
«Այժմ սողացող պատերազմ է գնում, և ադրբեջանցիներն անում են ու անելու են ամեն ինչ, որ մեզ էլ ավելի թուլացնեն։ Կաթվածահար են անելու մեր տնտեսությունը, ճանապարհներ կարող են փակել ամենատարբեր պատճառաբանությամբ»,- ասել է փորձագետը:
«Պատկերացրեք Սյունիքի հարավային մասը ճանապարհ չունենա տեղաշարժվելու, ու այս դեպքում վտանգվում է նաև հայ-իրանական սահմանը։ Ի՞նչ տարբերություն, Իրանից եկող ճանապարհը Մեղրիում է փակվում թե՞ Կապանի մոտակայքում»,- նշել է Եղիազարյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև արտաքին գործընթացներին վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ