ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
N զորամիավորման զորամասերում փետրվարի 16-17-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ներկայացվել ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
--00--ԱՀ