ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։
Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: