Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը 3 օրով մեկնում է Բելառուս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

ռաֆայել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը գործուղվում է Բելառուս:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին 2022 թվականի փետրվարի 21-23-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2022 թվականի փետրվարի 21-22–ը Բելառուսի Հանրապետությունում՝ քաղ․ Մինսկում, կայանալիք միկրոէլեկտրոնիկայի արդյունաբերության և չիպերի արտադրության զարգացմանն ուղղված հարցերի քննարկման նպատակով նախատեսվող աշխատանքային կլոր սեղանին մասնակցելու նպատակով։

2. Ռաֆայել Գևորգյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

--00—ՄՀ