ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ինքնահռչակ Դոնբասի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 61 հազար բնակիչ Է անցել ՌԴ-ի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը:
Նա նշել Է, որ մեկ օրում ՌԴ-ի մյուս սուբյեկտներ Է ուղեւորվել ինը երկաթուղային շարժակազմ:
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի իշխանությունները զինված հակամարտության սրվելու պատճառով փետրվարի 18-ին կազմակերպել են բնակչության մուտքը Ռուսաստան:
Առաջին հերթին տարհանում են կանանց, երեխաներին ու տարեցներին: Մասնավորապես, միայն ԴԺՀ-ի ԱԻՆ-ը մտադիր Է դուրս բերել մինչեւ 700 հազար մարդ:
Փախստականներին ընդունում Է Ռոստովի մարզը:
Տարածաշրջանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Ինքնաթիռով մարզ են ժամանել ԱԻՆ-ի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի եւ առողջապահության նախարարության ղեկավարները: Սուբյեկտին 5 մլրդ ռուբլի են փոխանցել Դոնբասից ժամանածների համար՝ յուրաքանչյուրին 10 հազարական ռուբլի:
Ըստ վերջին տվյալների, Ռոստովի մարզում փախստականների համար մինչեւ 20 հազար տեղ են պատրաստում առողջարարական ճամբարներում, առողջատներում եւ այլն: Ժամանակավոր տեղավորման կետերը կազմակերպում են սննդի եւ բուժսպասարկման հարցերը:
Այժմ դիտարկվում են Ռուսաստանի այն տարածաշրջանների թվի ընդլայնման տարբերակները, որոնք ընդունելու են փախստականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
--00--ՍԳ