ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ փետրվարի 22-ին, Կրեմլում կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում կողմերը կստորագրեն երկկողմ հարաբերություններին դաշնակցային բնույթ հաղորդելու մասին հռչակագիր։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։
Ըստ Կրեմլի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն Հայաստանի հետ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը։
--00--ԿԿ