ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմանրում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։ Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։
Դեպքի վայրից մի քաղաքացի, որը եղել է BMW X6-ի մեջ, փորձել է ճողոպրել, սակայն պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որից հետո պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ըստ աղբյուրի՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի երիտասարդ, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։
Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
--00—ԼՄ