ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Դոնեցկում և Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին SputnikArmenia-ին հայտնել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Իրավիճակի սրացման պահից, գրասենյակը մշտական կապի մեջ է Ուկրաինայի հայ համայնքի և Դոնբասի հայերի հետ։ Շատ ընտանիքներ արդեն տարհանվել են Ռուսաստան։ Կիևում ՀՀ դեսպանությունը զբաղվում է մեր քաղաքացիների խնդիրներով, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայում»,-նշել է նա։
Վերջին տվյալներով, Դոնեցկում ապրում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում 2-3 հազար մարդ։
--00--ԿԿ