ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Եթե Մոսկվան լուրջ ճնշումներ գործադրի ՀՀ իշխանությունների վրա, պաշտոնական Երևանը կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այս պահին ՌԴ-ին պետք չէ դա, իսկ անհրաժեշտության դեպքում, այո՛, նրանք կգնան այդպիսի քայլի: Եվ Արևմուտքը չի կարող մրցակցել այս քայլին, որովհետև ՀՀ-ի վրա ՌԴ-ի ազդեցությունն անհամամետ ավելի մեծ է և ուժեղ:
Քաղաքագետն անդրադարձել է նաև ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին, այդ թվում՝ Պուտին-Ալիև հանդիպմանը, ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական դաշտին և ընդդիմության անելիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: