ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Մենք չենք կարող լինել ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, ԱԺԲ-ի մոտեցումը սխալ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ասալայի» անդամ, ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը հետապնդում են իրենց շահերը, որոնք չեն համապատասխանում մեր շահերին։
«Բազմաթիվ են Արևմուտքի հակահայկական կեցվածքի օրինակները, բայց այդտեղից չպետք է ենթադրել, թե Հայաստանը չի կարող ինչ-ինչ հարցերի շուրջ համագործակցել և ընդհանուր շահեր ունենալ արևմտյան տերությունների հետ»,-ասաց բանախոսը։
Ըստ Ենիգոմշյանի, արտաքին քաղաքական հարցերում չի կարելի բացառել թուրքական գործոնը։
Մանրամասները՝ տեսանյութում։