ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց․ ներկա էր 89 դատավոր:
Դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ հետապնդումների առթիվ 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:
Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
--00--ՄՀ