ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Մարտի 1-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է մահվան մեկ դեպք։
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և մանրամասնում` կատարվել է 88 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 44 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9223 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2910 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
--00--ԱՀ