ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ ուրբաթ կեսօրին մոտ աջակցության հավաք էին անցկացնում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների։ "Смерть фашизму", "Россия, мы с вами", "Нет НАТО" պաստառներով հավաքի մասնակիցները կոչ արեցին աջակցել Ռուսաստանին, որը մշտապես եղել է Հայաստանի միակ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցը։
«Ռուսաստանին ոչինչ չէր մնում անել, ՆԱՏՕ-ն բերեց ֆաշիստական վարչակարգ Ուկրաինայում», - հայտարարեց հավաքի կազմակերպիչ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ