ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված՝ ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-20:00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,
Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
--00--ՍԳ