ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։
✅Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։
✅Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ:
✅Յուրաքանչյուր կամրջի լայնությունը՝ 11.85մ:
✅Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Sադախլո-Բագրատաշեն անցման կետի վրա նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։
✅Կամրջի շինարարության ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
--00--ՄՀ