ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում սկսվել է այսպես կոչված «Էրեն» հակաահաբեկչական գործողության 30-րդ փուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, 41 հատուկ նշանակության ջոկատներ «սանրում են» նահանգի մի շարք շրջաններ։
Գործողությանը մասնակցում են ոստիկանության և ժանդարմերիայի 571 հատուկ ջոկատայիններ։
Գործողություններն ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK դեմ:
--00—ՄՀ