ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել 50 մլն կանադական դոլարի (շուրջ 38.8 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է կանադական նավթի հնարավոր մատակարարման հետ կապված հարցեր:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան ռուսական նավթի մատակարարումը կանադականով փոխարինելու գործում՝ նա ասել է. «Մենք իսկապես այսօր առավոտյան եկար զրույց ենք ունեցել այդ հարցի շուրջ»:
--00--ԱՀ