Կանադան 3,52 միլիարդ դոլար կփոխանցի Ուկրաինային ՌԴ ակտիվների հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_18-33-12

Կանադան առաջիկայում Ուկրաինային կփոխանցի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 5 միլիարդ կանադական դոլար (3,52 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է Կիև կատարած այցի ժամանակ։

«Մենք կփոխադրենք 25 LAV II հետևակի մարտական ​​մեքենա, երկու մարտական ​​աջակցության զրահամեքենա, որոնց վրա ուկրաինացի զինվորականներն ուսուցում են անցնում Գերմանիայում, վայրէջքի համակարգ՝ F-16 կործանիչների համար, չորս օդագնացային վարժասարք՝ F-16-ի համար, ինչպես նաև միլիոնավոր զինամթերք, հանդերձանք զինվորականների համար և դեղարկղիկներ», - ասել է նա Կիևում կայացած հանդիպման ժամանակ:

«Կանադան նաև 5 միլիարդ կանադական դոլարի օգնության առաջին մասնաբաժինը կուղարկի Ուկրաինային, որը ֆինանսավորվում է ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Մենք նաև դրամաշնորհ կտրամադրենք էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար», - հավելել է Թրյուդոն:

--00—ՅՄ