ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել․ գրել է Ermenihaber.am-ը։
Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել Тwitter-ում։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական ու անվտանգային հարցերի վերաբերյալ։
--00--ՄՀ