ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ գագաթաժողովին մասնակցելու համար մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշենք, որ գագաթաժողովի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։ Նիստը գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարներից բացի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հրավիրվել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
--00--ՍԳ