ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ, համայնքային նախաձեռնությունների աջակցության շրջանակներում Երևանի Աջափնյակ համայնքի բազմաբնակարան տասը շենքում տեղադրվել են թեքահարթակներ:
Ծրագիրն իրականացվել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ համագործակցությամբ:
--00—ՄՀ