ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Միացյալ Նահանգների կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով Ուկրաինային փոխանցել Ռուսաստանից ձեռքբերված հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը:
Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումը Ռուսաստանից կտրուկ քննադատություն էր առաջացրել Միացյալ Նահանգներում: Վաշինգթոնն Անկարային մեղադրել էր ՆԱՏՕ-ի սկզբունքներին դեմ գնալու մեջ: