Փրկարարները Կարմիր Շուկայից հիվանդին տեղափոխել են Ստեփանակերի ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

Մարտի 22-ին՝ ժամը 07:50-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա համայնքի բնակչը ծնված 1960 թվականին, վատառողողջ է և հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ փրկարար ջոկի փրկարարները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են կանչի վայր և չնայած բարդ կլիմայական պայմաններին ու դժվարանցանելի ճանապարհներին հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել քաղաք Ստեփանակերտ ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ :

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:



--00--ՍԳ