ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցությունները, որոնք միտված են դադարեցնելու ռազմական գործողությունները, շատ ծանր են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Կիևյան կողմն անընդհատ փոխում է իր տեսակետը։ Այս ամենը, բնականաբար, պայմանավորված է Արևմուտքի և, ի մասնավորի, ԱՄՆ-ի ազդեցությամբ։ Վաշինգտոնը խնդիր ունի Ռուսաստանին հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ և Ուկրաինային զենք մատակարարել», - ասել է նա։
Լավրովը նաև հավելել է, որ Մոսկվան դեմ չէ, եթե արևմտյան այլ երկրներ մասնակցեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը միտված բանակցություններին։ «Մենք, սակայն, հստակ ամրագրված կարմիր գծեր ունենք», -հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
--00—ՀԶ