ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ռուսաստանը եւ Ուկրաինան ապրիլի 1-ին կշարունակեն բանակցությունները տեսակոնֆերանսկապի ձեւաչափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Իհարկե»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Մարտի 29-ին Ստամբուլում կայացավ Ռուսաստանի եւ Ուկրանիայի պատվիրակությունների բանակցությունների՝ ավելի քան երեք շաբաթվա ընթացքում առաջին անմիջակա փուլը: Ռուսական կողմն այդ փուլի արդյուքները գնահատել է որպես «դրական շարժում առաջ»: Ինչպես դրա արդյուների վերաբերյալ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը, Կիեւի գրավոր առաջարկությունները, որոնք հանձնվել են այդ հանդիպման ժամանակ, բովանդակում են դրույթներ ՆԱՏՕ-ի անդամակցությունից եւ միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարման, ինչպես նաեւ երկրի անդաշինք կարգավիճակի արձանագրման մասին:
--00--ՍԳ