Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ

55996202dfb2360ea_6202dfb232938

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը։



Վերջինս նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարն «արդեն  երկարատև զրույցների շարք է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ», գրում է ՏԱՍՍ-ը։



«Ֆրանսիան մտադիր է բաց պահել երկխոսության այս ալիքը»,- ասել է Լեժանդրը։



Նա նշել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողության մանրամասները։



--00—ՀԶ