ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին, որը հղում է անում Ելիսեյան պալատին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինի հետ զրույցից առաջ Մակրոնը մի շարք եվրոպացի առաջնորդների հետ պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններին։
--00--ԱՀ