Ինքնաթիռը միջանկյալ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ստուգման համար, սպառնալիք չի հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Ըստ «Շերեմետևո» առցանց ցուցատախտակի՝ ինքնաթիռը Սամարայից օդ բարձրանալուց հետո պետք է վայրէջք կատարի Մոսկվայում Մոսկվայի ժամանակով 14.44-ին։
Հիշեցնենք, որ անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։
--00—ՀԶ