ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news
Երևանը և Մոսկվան զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ ստորագրեցին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում,փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Հայաստանը միայն եկեղեցիներ և տարբեր բնապատկերներ չեն»,-ստորագրման արարողության ժամանակ իր ռուս գործընկեր Դմիտրի Վախրուկովին ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Մենք բացել ենք 2 նոր լեռնադահուկային հանգստավայր, կառուցվում է երրորդը, զարգանում է նաև առագաստանավային սպորտը, հավելել է Տերյանը՝ ֆորումի մասնակիցներին հրավիրելով Հայաստան։
--00—ՅՄ