Արտաշես Թումանյանն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 28-ին Իրանում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացմանը։



--00--ՍԳ