Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակամզից։
Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:
--00—ՀԶ