ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 2, 24News
Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարությունից։
Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։
Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։