ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքներն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։
Պատասխանելով ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանը մամուլի ասուլիսին ասել է, որ այս մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Խաղաղապահները Ղարաբաղում են եւ Ուկրաինա չեն ուղարկվել»,- ընդգծել է դիվանագետը։
--00—ՀԶ