Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին. Ադրբեջանում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

image_750x_65c9b03b39bc8

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսված գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։  Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել»,-ասել Է նա։

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Եվդոկիմովը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից․ «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - ասել է նա: 

--00—ՅՄ