Բաքուն և Մոսկվան շահագրգռված են խաղաղության և անվտանգության ապահովմամբ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

default (1).jpg

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:



«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը երկրների միջև հարաբերությունները բերում է նոր կայուն մակարդակի»,- ասել է դիվանագետը։



Բոչարնիկովի խոսքով՝ Բաքուն և Մոսկվան շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմամբ։



«Ռուսաստանն նպատակաուղղված է երկրների միջև դաշնակցային հարաբերությունների, բարեկամության, բարիդրացիության հետագա զարգացմանը»,- հավելել է նա։



Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է փետրվարի 22-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի բանակցություններից հետո։ Ինչպես նշել է Պուտինը, փաստաթուղթը նվիրված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։



--00—ՀԶ