ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Երազախաբ եղանք պատահական հաղթանակներից. ՀՖՖ ղեկավարները բախտախնդիրներ են, ունակ չեն որևէ բան անել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայկական ֆուտբոլը լուրջ խնդիրներ ունի, մանկապատանեկան դպրոց գոյություն չունի, ֆուտբոլիստները ֆիզիկական և տեխնիկական թույլ պատրաստություն ունեն, այս պարագայում ի՞նչ անի գլխավոր մարզիչը, եթե հումք չունի։
Բաղդասարյանի կարծիքով՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները իշխանափոխության հետևանքով են եկել, նրանք չստացված մարզական լրագրողներ են և ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։
Մանրամասները՝ տեսանյութում։