Միջերկրական ծովում ավելի քան 90 միգրանտ է զոհվել՝ փորձելով Լիբիայից հասնել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1079730.jpg

Միջերկրական ծովում ավելի քան 90 միգանտ է զոհվել նավաբեկության ժամանակ՝ փորձելով Լիբիայից հասնել Եվրոպայի ափեր: Ինչպես ապրիլի 4-ին հայտնում է իտալական Avvenire թերթը, փչովի նավակում եղել է շուրջ 100 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը, ինչպես նշում է հրատարակությունը, հիմնված է չորս մարդու վկայությունների վրա, որոնց փրկել է նավաբեկության գոտում գտնվող Algria 1 լցանավի անձնակազմը: Նավն ուղևորվում էր Լիբիա: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներառյալ «Բժիշկներ առանց սահմանների»-ն, պնդում են, որ փրկվածները չուղարկվեն հետ Լիբիա, եւ պահանջում են «անվտանգ նավահանգիստ» տրամադրել նրանց իջեցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



--00—ՀԶ