ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի, ինչպես նաև Լավրովի տիկնոջ և դստեր դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

lavrov_putin_shabat.am2_.jpg

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի, ինչպես նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տիկնոջ և դստեր դեմ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։



ԱՄՆ-ն նաև ամբողջական արգելք է սահմանել ամերիկացի գործարարների համար որևիցե ներդրում կատարել ՌԴ տնտեսությունում։ «Պատժամիջոցները կախված են իրավիճակից՝ դրանք կարող են թուլանալ կամ ավելի խստացվել», - ասել է նա։



--00—ՀԶ