ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Թող անեն իրենց իշխանափոխությունը, մենք չենք աջակցում, բայց չենք էլ խանգարում իրենց գործողություններին: Ընդդիմության մեկնարկած «Դիմադրության» շարժումից խոսելով՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանության մեջ մարդիկ կան, որոնք այսօրվա ընդդիմության ճանապարհով անցել են, և մեծ առումով տարբերությունը մեծ չէ իշխանության և ընդդիմության միջև:
«Ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե իրականում, ովքեր են հայրենիքի ցավով իրոք տառապողները, ու դրա համար էլ որոշակի անտարբերություն կա ընդդիմության գործողությունների հանդեպ»,- ասել է Մանուկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: