ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Բողոքի շարժումը Փաշինյանին տալիս է Ալիևի հետ հարաբերություններում մանևրելու և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգելու հնարավորություն և, ընդհանուր առմամբ, հասկանալի էլ չէ՝ ով է ղեկավարում Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը, Բրյուսե՞լը, թե՞ Մոսկվան։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ИА REGNUM գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը։
«Քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության մասին խոսք լինել չի կարող։ Այնպիսի տպավորություն է, որ Երևանը սպասում է, թե ինչով կավարտվեն ռազմական գործողություններն Ուկրաինայում»,- նշել է Տարասովը։
Մանրամասները՝ տեսանյութում։